Ադրբեջանը մեկ շաբաթում շուրջ 200 անգամ խախտել է հրադադարը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում

Ադրբեջանը մեկ շաբաթում շուրջ 200 անգամ խախտել է հրադադարը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում

PanARMENIAN.Net - Համաձայն ՊԲ օպերատիվ ամփոփագրի, հուլիսի 23-30-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 700 կրակոց: Առաջնային գծում բացի «ԱԿ» տիպի հրաձգային զինատեսակներից, հակառակորդը կիրառել է նաև «Սև նետ» և «ՍՎԴ» տիպի դիպուկահարային հրացաններ և «ՊԿ» ու «ԴՇԿ» տիպի գնդացիրներ:

ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները պահպանել են հրադադարի պայմանները և վստահորեն կրել մարտական հերթապահություն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---