Ուկրաինայի հայերը նշել են Վարդավառի տոնը

PanARMENIAN.Net - Ուկրաինայի հայերը նշել են Քրիստոսի Պայծառակերպության կամ Վարդավառի տոնը: Տիրոջ պայծառակերպության տոնին նվիրված ժամերգություն կատարվեց Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում և մատուռներում: Պատարգ մտուցվեց Կիևի հայկական մատուռում: Ղրիմի Սուրբ Խաչ եկեղեցում տոնն արդեն ավանդաբար է նշվում, տոնախմբությանը մասնակցեցին ինչպես տեղաբնակ հայերը, այնպես էլ Ուկրաինայի բոլոր վայրերից ժամանածները, արտերկրից ժամանած հյուրեր, հաղորդում է Analitika.at.ua-ն:

Վարդավառը 4-5 հազար տարվա տոն է, հնագույնը, որ հաստատել է Նոյ նահապետը: Այդ օրը հայերը, որտեղ էլ որ բնակվեն, գույնզգույն ծաղիկներով, կարմիր վարդերով ծաղկեպսակներ են հյուսում, զարդարում իրենց տաճարները, դրա համար էլ այս տոնը կոչվում է Վարդավառ: Հայերը, միմյանց վրա ջուր ցողելով՝ լողանում են գետերում և աղավնիներ թռցնում` ի հիշատակ Նոյի և ջրհեղեղի:

Մինչքրիստոնեական Հայաստանում Վարդավառը կապում էին սիրո և գեղեցկության աստվածուհի Աստղիկի և նրա սիրով բոցավառված Վահագն աստծո հետ։ Վարդեր նվիրելով և վարդաջուր ցողելով՝ Աստղիկը սեր էր սերմանում ողջ հայ հողում, իսկ Վահագն աստվածը, հավերժ պայքարելով չարի դեմ, պահպանում և պաշտպանում էր այդ սերը։

Ժամանակակից Հայաստանում Վարդավառի օրը մարդիկ միմյանց վրա ջուր են ցողում, ինչը հոգևոր մաքրագործում է խորհրդանշում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---