ԱՄՆ-ն կկրճատի Պենտագոնի բյուջեն՝ փրկելով ամերիկյան տնտեսությունը![]() 1 օգոստոսի 2011 - 14:14 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն կկրճատի ռազմական բյուջեն 350 միլիարդ դոլարով 10 տարի ժամկետով: Նման որոշումն այն ծրագրի մի մասն է կազմում, որով նախատեսվում է պետական ծախսերի կրճատում և երկրի պետական պարտքի վերին շեմի բարձրացում, և որը հուլիսի 31-ին ստացավ Բարաք Օբամայի ու ԱՄՆ Կոնգրեսի հավանությունը, հաղորդում է Agence France-Presse-ը: Ըստ բարձրաստիճան աղբյուրի ԱՄՆ նախագահի աշխատակազմում, ընդամենը երկփուլանի ծրագրի իրականացման ընթացքում պետական ծախսերը կկրճատվեն 2,5 տրիլիոն դոլարով: Առաջին փուլում, որը կմեկնարկի անմիջապես Սենատում օրինագծի հաստատումից հետո, ԱՄՆ-ն կկրճատի ծախսերը տրիլիոն դոլարով 10 տարի ժամկետով: Շուրջ 1,5 տրիլիոն դոլարի կրճատումները դեռ պետք է քննարկվեն մինչև նոյեմբերի 23-ը հատուկ այդ նպատակով Կոնգրեսում ստեղծված կոմիտեում: Ուղղումների երկրորդ մասը քվեարկության կդրվի դեկտեմբերի 23-ին: Այն մասին, թե պաշտպանական ոլորտից բացի, որ ոլորտների ու ծրագրերի վրա կանդրադառնա բյուջեի կրճատումը, չի ասվում: Սակայն, հայտնի է, որ չեն կրճատվի սոցիալական և առողջապահական ոլորտների ծախսերը: ԱՄՆ պետպարտքի լիմիտը, ըստ պաշտոնյայի տվյալների, որը չի ցանկացել, որ իր անունը նշվի, կհասնի առնվազն 2,1 տրիլիոն դոլարի: Չի ճշտվում թե արդյոք սա կլինի շեմի բարձրացման միայն առաջին փուլը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կոնգրեսի հավանությանն արժանացած ծրագիրը թույլ կտա ԱՄՆ-ին մոտ 3 տրիլիոն դոլարով գերազանցել այս պահին հաստատված 14.29 տրիլիոն դոլարի շեմը, գրում է Լենտա.ռու-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |