Սամվել Տեր-Սահակյանը հաղթանակով է մեկնարկել մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունում

PanARMENIAN.Net - Երիտասարդ հայ շախմատիստները սկսել են ելույթները մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունում, որն անցնում է հնդկական Չեննայ քաղաքում:

Առաջին տուրում գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց Գաբրիել Բոտտին (Շվեյցարիա), իսկ Ռոբերտ Հովհաննիսյանն առաջին տուրում կիսել է միավորները Ռ Աշվատի (Հնդկաստան) հետ: Տեր-Սահակյանը 6-րդ տեղում է, իսկ Հովհաննիսյանը՝ 47-րդ:

Մարիա Գևորգյանը զիջել է Նազի Պակիձեին Վրաստանից:

Առաջնությանը մասնակցում է 125 պատանի և 69 աղջիկ: Շախմատիստները կմրցեն օգոստոսի 2-7-ը և 9-15-ը, օգոստոսի 8-ը հանգստյան օր է:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---