Ռուս քաղաքագետն երկու ուղի է առաջարկում ղարաբաղյան կարգավորման հարցում իրավիճակը փոխելու համար 3 օգոստոսի 2011 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Անդրադառնալով Հարավային Կովկասին, Հայաստանին ու Ադրբեջանին՝ չի կարելի չհիշատակել Լեռնային Ղարաբաղի մասին, գրում է քաղաքագետ Անդրեյ Եպիֆանցևը «Ռուսաստանն Անդրկովկասում. ի՞նչն այնպես չէ» հոդվածում, որը հրապարակվել է globalaffairs.ru կայքում: Ըստ նրա, Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների Կազանի հանդիպումը, չնայած դրա հետ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում կապվող բոլոր հույսերին, Ռուսաստանի, հավանաբար, ամենախոշոր դիվանագիտական ձախողումն էր: Գագաթաժողովն ի սկզբանե դատապարտված էր անհաջողության: Այժմ Ղարաբաղի հարցի դիվանագիտական լուծում գոյություն չունի, երկար տարիների ընթացքում բոլոր տարբերակները ներկայացվել են ու մերժվել, նոր բան արդեն չես հորինի, գտնում է Անդրեյ Եպիֆանցևը: «Լուծումը հնարավոր է միայն երկու կողմերի խորը փոխզիջման հիման վրա, սակայն, ոչ հայկական, ոչ ադրբեջանական հանրությունը պատրաստ չեն դրան: Հենց ժողովրդները, ոչ թե ղեկավարները: Ոչ Ալիևը, ոչ Սարգսյանը մանդատ չունեն հաղթանակից բացի այլ բան նախատեսող համաձայնագիր ստորագրելու համար: Նման պայմաններում բանակցությունները շարունակելն անիմաստ է, դա կլինի միայն բանակցությունների իմիտացիա: Այս փուլում ես առաջարկում եմ դիտարկել իրավիճակի հնարավոր զարգացումը երկու սցենարով. ա) Մշակել միջազգային հանրության միասնական ու առավել կոշտ դիրքորոշում ի դեմս Մինսկի խմբի, ՄԱԿ-ի աջակցությամբ, ստիպելու համար կողմերին իրացնել առաջարկված տարբերակը: Դա կարող է ելք լինել, թեև, հավանաբար, Ռուսաստանի մասնակցությունը բացասաբար կընկալվի Հայաստանի կողմից: բ) Հրաժարվել բանակցությունների շարունակությունից, հստակ արձանագրելով ռազմական ճանապարհով հարցը լուծելու անհրաժեշտությունը: Կպահանջվի ակտիվ ազդեցություն հայկական ու ադրբեջանական հասարկությունների վրա՝ բացատրելու համար փոխզիջման անհրաժեշտությունն ու հրաժարումը կոշտ դիրքորոշումից: Նման քարոզչության դեպքում, մի քանի տարի անց հասարակական մթնոլորտում փոփոխությունների վերաբերյալ ազդանշանների առկայության դեպքում բանակցությունները կարելի է վերսկսել»,-հաղորդում է Analitika.at.ua-ն: ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների Կազանում կայացած գագաթաժողովն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, կողմերն առաջընթաց են արձանագրել այդ նպատակին հասնելու ճանապարհին: «Պետությունների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնման ձեռքբերումն այն հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին համաձայնելու համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ: Փաստաթղթում ասվում է, որ հանդիպման մասնակիցները դիտարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով իրականացվող աշխատանքների ընթացքը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |