ՄՃԽ-ում գտնում են, որ Ադրբեջանը հիասթափված է Կազանյան հանդիպումից, որը հենց ինքն էլ տապալեց

ՄՃԽ-ում գտնում են, որ Ադրբեջանը հիասթափված է Կազանյան հանդիպումից, որը հենց ինքն էլ տապալեց

PanARMENIAN.Net - Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետները հրապարակել են Հակամարտությունների հերթական միջազգային ամփոփումը 2011թ. հուլիսի արդյունքներով: Ամփոփման մեջ նշվում է, որ Ադրբեջանում աճել է հոռետեսությունն ու հիասթափությունն այն բանից հետո, երբ երեք նախագահների հանդիպումը Կազանում ոչ մի արդյունք չբերեց:

Նշենք, որ ՄՃԽ-ն գնահատում է յուրաքանչյուր իրադարձություն: Իրադրությունը Լեռնային Ղարաբաղում 12-բալանոց սանդղակով 9 բալ է ստացել (ըստ ռիսկի աստիճանի):

Ադրբեջանի վերաբերյալ ամփոփման մեջ, որը 8 բալ է ստացել, նշվում է ադրբեջանական և իրանական սահմանապահների բախումը հուլիսի 4-ին: Հիշեցնենք, որ բախումը հանգեցրեց ադրբեջանական սահմանապահի մահվան: Բերվում են նաև հակակառավարական գործողությունների համար արգելված Իսլամական կուսակցության ակտիվիստներին և ընդդիմադիրներին դատի տալու մի քանի դեպքեր: Այդ թվում ընդդիմության մեկ ակտիվիստ երկու տարվա ազատազրկման է դատապարտվել զենքի ապօրինի պահման համար:

Հայաստանի վերաբերյալ ամփոփման մեջ, որը 8 բալ է ստացել, նշվում է իշխող կոալիցիայի և ընդդիմության համատեղ բանակցային խմբի ձևավորումը և երկու հանդիպումները, ինչպես նաև Հայաստանի պաշտպանության նախարարության հուլիսի 25-ի հայտարարությունը պատմության մեջ առաջին անգամ հայ-ամերիկյան զորավարժությունների անցկացման մասին:

ՌԴ նախագահի նախաձեռնությամբ հունիսի 24-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների՝ Կազանում կայացած գագաթաժողովն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: Ինչպես հայտնել է Հայաստանի ԱԳ նախարարը, կողմերին չի հաջողվել համաձայնության գալ, որովհետև Ադրբեջանի նախագահը վերջին պահին 10 նոր փոփոխություն է ներկայացրել: Կազանյան հանդիպման ձախողումից հետո Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Երևանին ու Բաքվին ղարաբաղյան գործընթացի վերաբերյալ իր առաջարկներն ուղղեց, որոնք փոխանցեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Հայաստանն ու Ադրբեջանն արդեն ուղարկել են իրենց պաշտոնական պատասխանները Մեդվեդևի առաջարկներին:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---