«Բյուրակն» ՍՊԸ-ն արժանացել է Եվրոպական Բիզնես մրցանակաբաշխության «Պատվո ժապավեն»-ին

«Բյուրակն» ՍՊԸ-ն արժանացել է Եվրոպական Բիզնես մրցանակաբաշխության «Պատվո ժապավեն»-ին

PanARMENIAN.Net - 2011թ.-ի հուլիսի 28-ին Եվրոպական Բիզնես Մրցանակաբաշխության ժյուրին հայտարարեց այս տարվա «Պատվո ժապավեն»-ին (Ruban d’Honneur) արժանացած ընկերությունների ցանկը`ընդգրկելով այդ ցուցակում նաև «Բյուրակն» ՍՊԸ հայկական կազմակերպությունը:

Մրցանակաբաշխության առաջին փուլում ընտրվել էին ներկայացուցիչներ 28 եվրոպական երկրներից: «Բյուրակն» ՍՊԸ-ն, որի ներքո հանդես են գալիս «Արզնի», «Այգ», «Պապա Կառլո», «Այգի» ապրանքանիշները, AG Electronics, AG Plast և AG Print, արժանացել է «Պատվո ժապավեն»-ին «Նախագահի Ընտրություն» անվանակարգում. ընտրությունը կատարվել է` հաշվի առնելով ընկերության առաջադեմ բիզնես-մոդելը և վերջին 12 ամիսների ընթացքում իրականացված նախագծերը:

«Մեզ համար մեծ պատասխանատվությունն էր մասնակցել այս պատվավոր մրցանակաբաշխությանը և ներկայացնել Հայաստանը, քանի որ այս մրցույթին են ներկայանում Եվրոպական զարգացած երկրների խոշորագույն բիզնեսներ: Հպարտ ենք ընդունել «Պատվո ժապավեն» մրցանակը. սա տարիների և մի մեծ թիմի ժրաջան աշխատանքի արդյունքն է»,- մեկնաբանեց «Բյուրակն» ՍՊԸ-ի հիմնադիր Գևորգ Աֆանդյանը:

«Վերջին հինգ տարիների ընթացքում մենք ստացել ենք մեծ քանակությամբ հայտեր ընկերությունների կողմից, որոնք մեծ «կրքով» են վերաբերվում իրենց բիզնեսին: Այնուամենայնիվ, շատ քչերն են ստանում հնարավորություն «կրելու» իրենց երկրի դրոշը և մրցելու ողջ Եվրոպայում, որպեսզի ճանաչվեն ԵՄ-ի առաջատար ընկերություններից մեկը»,- հայտարարել է Եվրոպական Բիզնես Մրցանակաբաշխության գլխավոր տնօրեն Էդրիան Թրիփը:

«Նախագահի Ընտրություն» անվանակարգում առաջադրված ընկերություններն հրավիրված են ներկա գտնվելու նոյեմբերի 22-ին Բարսելոնայում կայանալիք Եվրոպական Բիզնես Մրցանակաբաշխության տոնական ընդունելությանը, որի ընթացքում կհայտարարվեն բոլոր կատեգորիաների հաղթողները: Այս միջոցառմանը կմասնակցեն Եվրոպայի առաջատար բիզնես լիդերներ, վերլուծաբաններ, քաղաքական գործիչներ և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որը հիասքանչ հնարավորություն է նոր գործարար շփումների և կապերի: Բիզնես ֆորումի ընթացքում կքննարկվեն կարևոր հարցեր ԵՄ-ում բիզնեսի զարգացման և հաջողության հասնելու վերաբերյալ:

European Business Awards մրցանակաբաշխությունը HSBC բանկի կողմից հովանավորվող ծրագիր է, որի նպատակն է գործարար աշխարհին ներկայացնել հաջողակ բիզնեսի օրինակներ, ինչպես նաև նշանավորել և քաջալերել կազմակերպությունների և անհատների հաջողություններն ու նորարարությունները:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---