Ինչո՞ւ են ադրբեջանցի երեխաները զոհվում հենց Ադրբեջանի իշխանությունների համար շատ հարմար ժամանակ

Ինչո՞ւ են ադրբեջանցի երեխաները զոհվում հենց Ադրբեջանի իշխանությունների համար շատ հարմար ժամանակ

PanARMENIAN.Net - Ադրբեջան – ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար միակողմանի նամակագրությունը շարունակվում է: ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ագշին Մեխտիևը կրկին նամակ է գրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին, սակայն որոշել է այս անգամ նամակագրության մեջ որքան հնարավոր է շատ մարդ ներգրավել` նամակի պատճեններն ուղարկելով ՄԱԿ-ի բոլոր անդամներին: Ըստ երևույթին, որոշելով, որ միանգամից բոլոր ուղղություններով Հայաստանից բողոքելն արդյունավետ չէ, Մեխտիևը որոշել է Պան Գի Մունի, իսկ նրա հետ միասին մնացած բոլորի ուշադրությունը կենտրոնացնել «հայերի կողմից ադրբեջանցի երեխայի հերթական սպանության» վրա: Նամակում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը պատմել է, «թե ինչպես են հայերը պայթուցիկ լցրել խաղալիքի մեջ, ինչպես են ադրբեջանցի երեխաներին ոչնչացնելու նպատակով խաղալիքը գետը նետել, ինչի արդյունքում մահացել է 13-ամյա Այգյուն Շախմալիևան, իսկ նրա 32-ամյա մայրը` Էլնարա Շախմալիևան, ծանր վնասվածքներ ստացել»: Թե իրականում ինչ է տեղի ունեցել և ինչից է իրականում զոհվել 13-ամյա Այգյունը, ամենայն հավանականությամբ, ոչ ոք երբեք չի իմանա: Սակայն դա շատ հարմար առիթ է դարձել, որպեսզի հերթական անգամ հակահայկական աղմուկ բարձրացվի:

Ընդհանուր առմամբ, հետևյալ միտումն է դիտվում: Ադրբեջանը միշտ և ամենուրեք գոչում է այն մասին, որ հայերը խախտում են հրադադարի ռեժիմը, ինչի արդյունքում ադրբեջանցի զինվորներ են զոհվում: Ընդ որում, նրանք զոհվում են գերազանցապես հայկական տարածքում, ինչն օրինաչափ հարց է առաջացնում, թե նրանք ինչ գործ ունեին հայկական տարածքում, եթե դիվերսանտ չէին: Համապատասխանաբար, ադրբեջանական մեղադրանքները տվյալ դեպքում չեն հասնում իրենց նպատակին: Այնուհետև, 2011թ. մարտի 8-ին, ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն, զոհվում է իննամմյա ադրբեջանցի տղան:

Երեխայի մահվան համար պատասխանատվությունն Ադրբեջանը դարձյալ փորձում է բարդել հայերի վրա, սակայն ոչինչ չի ստացվում, քանի որ բոլոր ապացույցները խոսում են այն մասին, որ հայ դիպուկահարը ոչ մի կերպ չէր կարող գնդակահարել տղային: Դրանից հետո ադրբեջանական կողմի բարձրացրած ալիքը հանդարտվում է, ադրբեջանական կողմը կրկին ոչ մի արդյունքի չի հասնում: Եվ 2011թ. հուլիսի 14-ին զոհվում է 13-ամյա աղջիկը` Այգյունը: Ամեն ինչ ընթանում է մեկ անգամ արդեն նշված սցենարով` վայրագության մեղադրանքներ, բոլոր հնարավոր ատյաններ ուղարկված նամակներ, սարսափելի պատմություններ սարսափելի հայերի մասին, որոնցով սնուցում են բոլոր արտասահմանյան հյուրերին:

Սակայն, ինչպես ճիշտ ընդգծեցին Արցախում, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ երեխաների մահն ուրախացնում է ադրբեջանական կողմին, քանի որ նրանք հայերին ինչ-որ բանում մեղադրելու առիթ են ունենում: Բաքուն առանց խղճի խայթի անարգական քաղաքականություն է վարում, հայտնել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը: Իսկ Հայաստանի պաշտպանության նախարարությունում նպատակահարմար չեն համարել մեկնաբանել այդ հաղորդագրությունը` հայտնելով, որ նման ապատեղեկատվությունը մեկնաբանության արժանի չէ:

Տարօրինակն այն է, որ ադրբեջանցի երեխաները զոհվում են հենց Ադրբեջանի իշխանությունների համար շատ հարմար ժամանակ, մի ղեկավարության, որն իր դպրոցականներից ապագա կամիկաձեներ է պատրաստում և ավագ դպրոցականների համար դիպուկահարների ու դեսանտների դասընթացներ բացում: Այն երեխաները, որոնք թնդանոթի միս չեն դառնա ապագայում, այսօր բառացիորեն զոհաբերվում են ադրբեջանական իշխանությունների քաղաքականությանը: Եվ հայերն այս ամենի հետ բոլորովին կապ չունեն:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN News
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---