Գերմանիա. Հայ խաղաղապահները հաղորդություն են ստացել Աֆղանստան մեկնելուց առաջ

Գերմանիա. Հայ խաղաղապահները հաղորդություն են ստացել Աֆղանստան մեկնելուց առաջ

PanARMENIAN.Net - Հայ խաղաղապահները հուլիսի 31-ին սուրբ հաղորդություն են ստացել գերմանական Հանաու քաղաքում՝ Աֆղանստան մեկնելուց առաջ: Այդ օրը Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Քրիստոսի պայծառակերպության տոնը՝ Վարդավառը: 40 խաղաղապահները գտնվում էին Գերմանիայում որակավորման բարձրացման նպատակով: Նրանք խաղաղապահ առաքելություն կկատարեն գերմանական զինվորական ստորաբաժանման կազմում, որը ենթակա է ՆԱՏՕ-ի Հյուսիսային հրամանատարությանը: Պատարգը մատուցել է վարդապետ Սերովբե Իսահանյանը իռլանդական եկեղեցում: Քաղաքի հայերը հայկական եկեղեցի չունեն: Աֆղանստանում հայ խաղաղապահները կմնան վեց ամիս:

Անցյալ տարվա հուլիսին այդ երկրում օծվեց Սբ Թադեոսի եկեղեցին, որն իրենց ուժերով կառուցեցին Կունդուզում տեղակայված հայ խաղաղապահները, հաղորդում է «Բլագովեստ-ինֆոն»՝ հղում անելով Հեսսենի հայ համայնքի ղեկավարության վրա: Մայիսի 11-ին ԱԺ-ն վավերացրեց հայ խաղաղապահների թվաքանակն Աֆղանստանում ավելացնելու մասին պայմանագիրը, որի համաձայն հայկական զորակազմը ծառայությունը կշարունակի մինչև 2012թ. դեկտեմբերի 31-ը, իսկ ծառայողների թիվը կհասնի 130-ի:

Հայ խաղաղապահները Հայաստանի ու Գերմանիայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, գերմանացի զինվորականների հետ միասին ապահովելու են Աֆղանստանի Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգությունը: Աֆղանստան խաղաղապահներ գործուղելու մասին համաձայնագիրը ստորագրվել է 2009թ. հոկտեմբերն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---