Մեդվեդև. Իրավիճակն Աֆրիկայում և արաբական աշխարհում ուղղակի կապ ունի ՀԱՊԿ երկրներում առկա իրադրության հետ![]() 5 օգոստոսի 2011 - 19:19 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հաջորդ շաբաթ Ղազախստանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ոչ պաշտոնական գագաթաժողովում մտադիր է իր գործընկերներին պատմել Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում իրադրության կարգավորման համար Ռուսաստանի ձեռնարկած ջանքերի մասին: «Ես խոստացել եմ մեր գործընկերներին տեղեկացնել այն մասին, թե ինչ ջանքեր է գործադրում Ռուսաստանը, որպեսզի ազդի իրադրության վրա Աֆրիկայի հյուսիսում և արաբական աշխարհում` հաշվի առնելով, որ այժմ դա ամենալարված տարածաշրջանն է: Խոսքը, նախ և առաջ, գնում է, իհարկե, Լիբիայի և որոշ այլ պետությունների և ողջ Մերձավոր Արևելքի մասին»,- ասել է Մեդվեդևը ՀԱՊԿ քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ հանդիպմանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Պետության ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանը միջնորդական ջանքեր է գործադրում: «Իմ լիազորված ներկայացուցիչները զբաղվում են դրանով աշխարհի տարբեր մասերում, ուստի ես անպայման կտեղեկացնեմ իմ գործընկերներին, որովհետև, ի վերջո, Աֆրիկայում և արաբական աշխարհում ստեղծված իրադրությունն ուղղակի կապ ունի ՀԱՊԿ երկրներում առկա իրադրության և, իհարկե, Կենտրոնական Ասիայի տարածքում իրադրության զարգացման հետ: Այդ մասին անպայման դեռ կխոսենք»,- ընդգծել է Մեդվեդևը: Օգոստոսի 12-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Ղազախստանի Հանրապետություն` մասնակցելու Աստանայում տեղի ունենալիք ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովին: Ներկայումս Հայաստանի նախագահը կարճատև արձակուրդ է մեկնել, որի մի մասը կանցկացնի արտերկրում: Օգոստոսի 11-ին Սերժ Սարգսյանը կմասնակցի «Արմենիա» առագաստանավի շուրջերկրյա նավարկության ավարտի հանդիսությանը, որը տեղի կունենա Կիպրոսի Լիմասոլ քաղաքում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |