Դիաթեզը երեխաների մոտ հանդիպող ալերգիայի ամենատարածված ձևն է

Դիաթեզը երեխաների մոտ հանդիպող ալերգիայի ամենատարածված ձևն է

PanARMENIAN.Net - Ատոպիկ դերմատիտը կամ դիաթեզը նորածինների և վաղ հասակի երեխաների մոտ ամենաշատը հանդիպող ալերգիայի ձևն է, լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց մանկաբույժ-ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանը: Բաղդասարյանի խոսքով դա ցույց է տալիս, որ երեխան ալերգիկ հակում ունի: Ըստ մանկաբուժի, պետք է հետևել երեխայի մաշկին և խոնավեցնել այն: Սեզոնային հիվանդները նախորոք պետք է ընդունեն վակցիանցիա, որը որոշակի չափով օգնում է: Նա ասաց, որ սեզոնային ալերգիան որոշ չափով կարելի է կանխարգելել, եթե մինչև այդ սեզոնի սկիզբը կատարել համապատասխան պատվաստումներ: Նա խորհուրդ տվեց մինչև կես տարեկան երեխաներին պարտադիր կերպով կերակրել կրծքով, որը որոշ չափով կկանխի նրանց հետագայում ալերգիկ դառնալու վտանգը: Բժիշկը չի համարում վատ էկոլոգիան ալերգիայի հիմնական պատճառ, ասելով, որ օդում կեղտոտ մասնիկները կարող են միայն որոշ չափով նպաստել ալերգիային:

Ներկայումս աշխարհում ալերգիայից տառապում է յուրաքանչյուր երեք երեխաներից մեկը: Ըստ կանխատեսումների, մինչև 2015 թիվը ամեն երկրորդ երեխան կտառապի ալերգիայով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---