Վիկ Դարչինյանի երևանյան մենամարտի տոմսերն արժեն 5-25 հազ. և 30-100 հազ. դրամ

Վիկ Դարչինյանի երևանյան մենամարտի տոմսերն արժեն 5-25 հազ. և 30-100 հազ. դրամ

PanARMENIAN.Net - Արդեն վաճառքում են սեպտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում կայանալիք բռնցքամարտի երեկոյի տոմսերը:

Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է տոմսերի վաճառքի մասնագետ Արթուր Առաքելյանը, տոմսերի արժեքը տատանվում է 5-25 հազ. դրամի մեջ: «Տոմսերը վաճառվում են Երևանի երեք տոմսարկղերում` Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում, Ա.Խաչատրյանի անվ. Մեծ ֆիլհարմոնիկ դահլիճի տոմսարկղում և Աբովյան-Մոսկովյան խաչմերուկում գտնվող տոմսարկղում: Վաճառքի է հանվել 6000 տոմս»,- ասել է Առաքելյանը:

VIP գոտու տոմսերն արժեն 30-100 հազ. դրամ:

Բռնցքամարտի երեկոն կմեկնարկի երևանյան ժամանակով 19:00-ին, բացի գլխավոր մենամարտից, որում IBO վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանն իր ուժերը կչափի Էվանս Մբամբայի հետ (ՀԱՀ), կկայանան ևս 4 մենամարտեր:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---