ՌԴ ԱԳ նախարարը Միխայիլ Սահակաշվիլիին «պաթոլոգիա և անոմալիա է համարում վրաց ժողովրդի ֆոնին»

ՌԴ ԱԳ նախարարը Միխայիլ Սահակաշվիլիին «պաթոլոգիա և անոմալիա է համարում վրաց ժողովրդի ֆոնին»

PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին «պաթոլոգիա և անոմալիա է վրաց ժողովրդի ֆոնին», հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Ինչպես հաղորդում է BBC ռուսական ծառայությունը, նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանը վրացական ժողովրդին չի նույնացնում «այդ կերպարի հետ» և պատրաստ է զարգացնել կապերը Վրաստանի հետ: «Մենք չենք կարող գործ ունենալ մի մարդու հետ, որը խաղաղապահներին և խաղաղ քաղաքացիներին սպանելու հանցավոր հրաման է արձակել»,- հայտնել է Լավրովը: Հարկ է նշել, որ ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտնել էր, որ բացառում է ոչ պաշտոնական շփումը Սահակաշվիլիի հետ և համարում, որ Վրաստանի նախագահին պետք է դատի տալ:

Օգոստոսի 8-ին լրանում է Հարավային Օսեթիայում ռազմական հակամարտության մեկնարկի 3 տարին, որն ավարտվեց Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների խզմամբ ու Ռուսաստանի կողմից Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախության ճանաչմամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---