Սերժ Թանկյանի երևանյան մենահամերգը ուղիղ կհեռարձակվի՞ 9 օգոստոսի 2011 - 18:53 AMT PanARMENIAN.Net - Սերժ Թանկյանի երևանյան մենահամերգի կազմակերպիչ «Դիիմ Քոմյունիքեյշնզ» ընկերության PR-ի և հատուկ միջոցառումների բաժնի ղեկավար Մարիամ Մովսիսյանը PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց, որ Սերժ Թանկյանի մենահամերգի ուղիղ հեռարձակումը դեռ հաստատված չէ։ «Կա ընկերություն, որը զբաղվում է Թանկյանին վերաբերող ցանկացած հրապարակումներով։ Այժմ բանակցություններ են գնում ԱՄՆ-ում նրա հեռարձակման իրավունքերի իրավասու կազմակերպության իրավաբանների հետ։ Մինչև պայմանագիր չստորագրվի, չեմ կարող հաստատել նման տեղեկությունները»,- ասաց Մարիամ Մովսիսյանը։ Սակայն Մարիամ Մովսիսյանը հաստատեց, որ հեռարձակման դեպքում կլինի ոչ թե օնլայն հեռարձակում, այլ՝ հեռուստատեսային։ Սերժ Թանկյանի օգոստոսի 14-ին կայանալիք երևանյան մենահամերգը կանցկացվի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բակում՝ բացօթյա և անվճար։ Սերժ Թանկյանը արդեն մենահամերգով հանդես է եկել Երևանում 2010-ի ամռանը, իսկ System of a Down խումբը, միավորվելով 2011 թվականին, սկսել է իր համերգաշրջանը Եվրոպայում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Կոստանյան․ ՀՀ–ն պատրաստ է խորացնել գործակցությունն ինչպես ՆԱՏՕ–ի, այնպես էլ առանձին անդամ երկրների հետ Նա ՆԱՏՕ-ի գործընկերներին ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը և մարտահրավերները Վարչապետը մեկնել է ՌԴ. Կհանդիպի Պուտինի հետ Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը Արամ Ա-ն իր զորակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր խորհրդի հայտարարությանը Կաթողիկոսները որոշել են շարունակել իրենց խորհրդակցությունները Գերագույն հոգևոր խորհուրդ․ Եկեղեցին, չունենալով քաղիշխանության հավակնություն, պիտի շարունակի ջանալ հանուն հայրենիքի Կոչ է արվում իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին |