Կարմիր խաչի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին![]() 15 օգոստոսի 2011 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում պահվող 3 հայ գերիներին և 5 հոգուց բաղկացած հայկական ընտանիքին, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: ԿԽՄԿ աշխատակիցները չորս նամակ են հանձնել նրանց հարազատներից և ստացել են 5 նամակ հայրենիք փոխանցելու համար, ասել է ԿԽՄԿ ադրբեջանական ներկայացուցչության մամլո քարտուղար Շահլա Ղահրամանովան: Ըստ կողմերի ձեռք բերված համաձայնության, մարտի 17-ին Աղդամի շրջանում ԿԽՄԿ միջնորդությամբ Ադրբեջանը հայկական կողմին հանձնեց քաղաքացիական անձ Արթուր Բադալյանին, իսկ գերեվարված ադրբեջանցի զինծառայող Անար Հաջիևը վերադարձվեց ադրբեջանական կողմին: Ըստ Ժնևի կոնվենցիայի, ԿԽՄԿ-ն աշխատում է Ադրբեջանում ու Հայաստանում 1992թ.: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |