Ադրբեջանցի պատգամավորը գտնում է, որ ղարաբաղյան հակամարտությունը չի կարող Բաքվի հանդեպ ճնշման լծակ լինել

PanARMENIAN.Net - Անիմաստ է ղարաբաղյան հակամարտությունն օգտագործել որպես Ադրբեջանի հանդեպ ճնշման միջոց: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի «Ենի Ադրբեջան» իշխող կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ, միլի մեջլիսի պատգամավոր Մուբարիզ Ղուրբանգուլին: «Ադրբեջանն անցել է դժվար ճանապարհ, սակայն հավասարակշռված քաղաքականությունն ու տնտեսական զարգացումը խանգարել են այդ ճնշմանը: Մեր երկրի քաղաքականությունը շատ ուժեղ է, ինչն իր արդյունքն է տալիս: Անհնար է ստիպել երկրին հրաժարվել որդեգրած քաղաքական կուրսից՝ օգտագործելով այդ հակամարտությունը»,-ասել է Ղուրբանլին:

Անդրադառնալով Ռուսաստանի արտաքին քաղաքականությանը՝ ադրբեջանցի քաղաքական գործիչն որակական փոփոխություններ է տեսել: Ըստ նրա, Ռուսաստանը, հարաբերությունները մերձակա հարևանների հետ կառուցելով տնտեսական շահերի շրջանակներում, գերադասում է ճնշում չգործադրել նրա վրա, այլ համագործակցել:

Նա նաև նշել է, որ Ռուսաստանի հասարակական կարծիքում նույնպես դրական կարծիք է ձևավորվում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: «Այս ամենը հիմք է տալիս որոշակի տեղաշարժի անցնել բանակցայի գործընթացի հերթական փուլերում»,-ասել է Ադրբեջանի իշխող կուսակցության ներկայացուցիչը, հաղորդում է «Թրենդը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---