Իրանը հերքում է Սիրիայում ռազմակայան կառուցելու մասին տեղեկատվությունը

PanARMENIAN.Net - Իրանը հերքում է նախորդ շաբաթ բրիտանական Daily Telegraph-ի տարածած հաղորդագրությունն այն մասին, թե Թեհրանը միլիոններ է հատկացրել Սիրիայում ռազմակայանի ստեղծման համար, հաղորդում է Press TV-ն: «Արևմտյան ԶԼՄ-ները մտադիր են հող նախապատրաստել տարածաշրջանի որոշ երկրներ ներխուժման համար»,-երեքշաբթի ասել է Իրանի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը: Ըստ նրա, արևմտյան ԶԼՄ-ները զգալի միջոցներ են հատկացնում հանրության ուշադրությունը եվրոպական երկրներում կատարվող խնդիրներից ու իրադարձություններից շեղելու համար:

Մեհմանփարասթը հորդորել է արևմտյան ԶԼՄ-ներին ավելի շատ ուշադրություն դարձնել սեփական երկրների խնդիրներին, հաղորդում է «Թրենդը»:

Ըստ պարբերականի, գործարքի համաձայն, Իրանը պետք է Սիրիային օգնի մշակել Լաթակիայի օդանավակայանի նոր ռազմական կառուցվածքը: Համաձայնագրի նպատակն է երթուղի բացել Իրանից դեպի Սիրիա ռազմական տեխնիկա առաքելու համար:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---