Սիրիայի իշխանությունները դուրս են բերում զորքերը արևելյան Դեյր էզ Զոր նահանգից

Սիրիայի իշխանությունները դուրս են բերում զորքերը արևելյան Դեյր էզ Զոր նահանգից

PanARMENIAN.Net - Սիրիայի իշխանությունները դուրս են բերում զորքերը արևելյան Դեյր էզ Զոր նահանգից, հայտնում է «Սինհուա» գործակալությունը: «Մինչ զորքերի քաղաք մտնելը, իրավիճակը բավականին լարված էր, այժմ անվտանգությունը վերականգնվել է»,-պատմել է տեղի բնակիչը, հայտնում է ՌԲԿ գործակալությունը:

Միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար հատուկ ուղևորություն է կազմակերպվել այդ տարածաշրջան: Ինչպես հայտնում են մասնակիցները, այս պահի դրությամբ իրավիճակը քաղաքում հանդարտ է, իսկ բոլոր քաղաքացիները դրական են արտահայտվում բանակի գործողությունների մասին:

Կառավարական զորքերը Դեյր Էզ Զոր քաղաք մտան օգոստոսի 8-ին: Գրոհի ժամանակ զոհվել է առնվազն 75 մարդ: Զորքերը գրոհի ժամանակ օգտագործել են զրահատեխնիկա, այդ թվում տանկեր, որոնք շրջապատել են քաղաքն ու կրակ բացել: Հարյուրավոր մարդիկ լքել են քաղաքը, հարևան Թուրքիայում փախստականների հոսքի են սպասում: Միևնույն ժամանակ սիրիական իշխանությունները պնդում էին, որ Դեյր էզ Զորը հայտնվել էր ավազակների ձեռքում, ուստի նրանք ստիպված էին ծայրահեղ միջոցների դիմել:

Ուժգնացել էր ճնշումը պաշտոնական Դամասկոսի հանդեպ: Սաուդյան Արաբիայի իշխանությունները Իտալիայի և Քաթարի օրինակով ետ են կանչել իրենց դեսպանին: Պաշտոնական ձևակերպմամբ դա արվել է Սիրիայում ստեղծված իրավիճակի շուրջ խորհրդակցելու նպատակով: ԱՄՆ ներկայացուցիչներն իրենց հերթին հայտարարել են, որ պատրաստ են խստացնել պատժամիջոցները Դամասկոսի դեմ՝ կասեցնելու համար բռնությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---