Հարություն Խաչատրյանի «Սահմանը» կմասնակցի Մոսկվայի Ազգային կինեմատոգրաֆիաների 15-րդ ֆորումին

Հարություն Խաչատրյանի «Սահմանը» կմասնակցի Մոսկվայի Ազգային կինեմատոգրաֆիաների 15-րդ ֆորումին

PanARMENIAN.Net - Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը կմասնակցի Ազգային կինեմատոգրաֆիաների 15-րդ ֆորումին, որը կանցկկացվի օգոստոսի 28-ից մինչև սեպտեմբերի 4-ը Մոսկվայի Կրասնայա Պրեսնիայում գտնվող Կինոկենտրոնի մեծ դահլիճում: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել «Ոսկե ծիրան» փառատոնի մամլո ծառայությունից: Ազգային կինեմատոգրաֆիաների ֆորումը կազմակերպված է Կինեմատոգրաֆիստների միությունների կոնֆեդերացիայի կողմից, ԱՊՀ երկների Միջպետական հումանիտար համագործակցության հիմնադրամի և Ռուսաստանի Դաշնության Պետֆիլհարմֆոնդի մասնակցությամբ :

ԱՊՀ երկրների, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի ազգային կինեմատոգրաֆիաների ֆորումը անցկացնելու մասին որոշումը ընդունվել է այդ երկրների վարչապետների խորհրդի կողմից 1994 թ. դեկտեմբերի 9-ին: Ֆորումն ընդգրկված է ԱՊՀ երկների մշակութային համագորակցության 2011 թվականի հիմնական ծրագրում: 15-րդ Ֆորումի ծրագրում ընդգրկված են հետևյալ ֆիլմերը. «Տարածք» (Ադրբեջան), «Սահման» (Հայաստան), «Համաձայնության կանխավարկածը» (Ռուսաստան), «Կապար» (Ուզբեկստան), «Կարմիր սնդիկ» (Էստոնիա, Ռուսաստան), «Ընտանեկան հարցեր» (Լատվիա), «Միանձնուհին» (Բելառուս), «Իսկ այնտեղ թատրոն կա» (Վրաստան, Կախի Կավսաձեի մասնակցությամբ), «Ուշացած սեր» (Ղազախստան, Նատալիա Արինբասովայի և Ժերար Դեպարդյեի մասնակցությամբ): Ֆորումի սահմաններում կանցնեն ավանդական քննարկումներ և ավարտական «Եվրասիայի կինոարվեստը 2010-2011» կլոր սեղան – քննարկումը:

Հիշեցնենք, որ Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը ներկայացված է եղել մի շարք միջազգային փառատոններում և արժանացել Անթալիայի միջազգային փառատոնի Գրան պրի մրցանակին, Սիրակուզների և Խիխոնի միջաղգային փառատոների « Լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակին, Իտալիայի «Կինոատելյե» փառատոնի Դարկո Բրատինա մրցանակին տարվա լավագույն ֆիլմի համար: 2010 թ. Ֆիլմը ստացել է FIPRESCI միջազգային կինոքննադատների ֆեդերացիայի մրցանակը Շվեյցարական Ֆրիբուրի միջազգային փառատոնում: 2009 թ. «Սահմանը» բերել է իր հեղինակին ԱՊՀ և Բալթիայի երկների «Կինոշոկ» փառատոնի լավագույն ռեժիսոր մրցանակը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---