Իսրայելի վարչապետը հրաժարվել է ներողություն խնդրել Թուրքիայից

Իսրայելի վարչապետը հրաժարվել է ներողություն խնդրել Թուրքիայից

PanARMENIAN.Net - Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հրաժարվել է ներողություն խնդրել Իսրայելի հատուկ նշանակության զորքերի գործողությունների համար 2010թ. մայիսին «ազատության տորմիղի» վրա հարձակման ժամանակ: Ըստ գործակալության, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը դիմել է Նեթանյահուին՝ խնդրելով ներողություն խնդրել տորմիղի վրա հարձակման համար, որի արդյունքում զոհվեցին Թուրքիայի 9 քաղաքացիներ: Սակայն, Իսրայելի վարչապետը մերժել է խնդրանքը՝ հայտարարելով, որ մտադիր չէ ներողություն խնդրել այժմ և սպասում է ՄԱԿ-ի գլխովոր քարտուղարի զեկույցի հրապարակմանը: Փաստաթուղթը պետք է հրապարակվի օգոստոսի 20-ին:

Ինչպես գրում է «Եդիոտ Ախրոնոտը», գրեթե նույն խնդրանքով Քլինթոնը դիմել էր Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքին ԱՄՆ նրա այցի ժամանակ: ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել էր, որ Իսրայելը պետք է ամեն ինչ անի բարելավելու համար հարաբերությունները Թուրքիայի հետ, «այդ թվում, հավանաբար, ներողություն խնդրի», հայտնում է Լենտա.ռու-ն:

Հայտնվում է նաև, որ վերջերս իսրայելցի դիվանագետները ստացել են Պետդեպարտամենտի հաղորդագրությունն այն մասին, որ թուրք-իսրայելյան հարաբերությունների սառեցումը վնասում է ԱՄՆ շահերին տարածաշրջանում, քանի որ և ԱՄՆ-ն, և Թուրքիան կողմ են Սիրիայում բախումների դադարեցմանը և Ասադի հրաժարականին:

«Ազատության տորմիղի» հետ կապված միջադեպը տեղի է ունեցել 2010թ. մայիսի լույս 31-ի գիշերը: Իսրայելի հատուկ ջոկատայինները կասեցրեցին նավատորմի վեց նավերից մեկի առաջխաղացումը, որը շարժվում էր դեպի Գազա: Երբ նավատորմի ուղևորությունը դեռ նախապատրաստական փուլում էր, Իսրայելի իշխանությունները զգուշացրել էին, որ դա սադրանք են համարում և կոշտ միջոցներ են ձեռնարկելու: Ռազմական գործողության արդյունքում զոհվեց Թուրքիայի 9 քաղաքացի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---