Բուդապեշտում սպանված Գուրգեն Մարգարյանի եղբայրը բերման է ենթարկվել ոստիկանություն որպես սպանության կասկածյալ

PanARMENIAN.Net - Վահրամ Մարգարյանին`Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ադրբեջանցի զինվորի կողմից կացնահարված Գուրգեն Մարգարյանի եղբորը, երեկ երեկոյան ոստիկանները ծեծի ենթարկելով տարել են Կենտրոնի ոստիկանության բաժին` որպես վերջերս տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործով կասկածյալ: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեցին, որ ահազանգ են ստացել երեկոյան 10:30-ի սահմաններում: Ահազանգողները նշել են, որ Վահրամ Մարգարյանին ծեծի են ենթարկել, տարել են Կենտրոնի ոստիկանության բաժին, և իրավաբանին թույլ չեն տալիս նրա հետ տեսակցել:

«Գրասենյակի աշխատակից 2 իրավաբան անմիջապես արձագանքել են և գնացել Կենտրոնի ոստիկանության բաժին: Նրանք միջամտել են, պնդել, որ փաստաբանին թույլ տրվի ներս մտնել: Որոշ ժամանակ անց փաստաբանն ու ՄԻՊ ներկայացուցիչը մտել են նրա մոտ: ՄԻՊ գրասենյակի աշխատակիցը տեղեկացնում է, որ կասկածյալի դեմքին եղել է կապտուկ, սակայն վերջինս հրաժարվել է խոսել ծեծի մասին,- PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց ՄԻՊ գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Շաքե Ավոյանը` հավելելով, որ այժմ փաստաբանն աշխատում է Վահրամի հետ:

ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները հորդորել են կասկածյալի բարեկամներին ու փաստաբանին խնդիրների դեպքում կրկին իրենց դիմել և խոստացել են լինել հետևողական:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---