ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ԵՐԿՐՆԵՐԸ, ԻՐԱՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ՄԻՋՆՈՐԴԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ, ԳՏՆՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իրանը եւ Թուրքիան պետք է միջնորդեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, «Turkish Daily News» թերթին հայտարարել է Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը: Նրա խոսքերով` այդ երկրները պետք է օգնեն Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարություններին գտնել խնդրի կարգավորման փոխզիջումային տարբերակ: Ինչպես նշել է Դեմիրելը, եթե «հայ ժողովուրդը դրսեւորեր անաչառ մոտեցում, ապա Հայաստանի կառավարությունը կխոստովաներ, որ հակամարտությունն իրեն պարատադրված էր»: Միեւնույն ժամանակ, Ադրբեջանի կառավարությունը ճնշում կգործադրեր իր այն քաղաքացիների վրա, որոնք կարող էին դժգոհություն հայտնել պաշտոնական Բաքվի հնարավոր զիջումների կապակացությամբ: Այլ կերպ, հակամարտության խաղաղ կարգավորումը անհնար է, նշել է Թուրքայի նախկին նախագահը` միեւնույն ժամանակ, ընդգծելով ռազմական ճանապարհով հակամարտության կարգավորման անհնարինությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---