Բաքվում չեն հավատում, որ ընտրություններն ԱՄՆ-ում ու Ռուսաստանում կազդեն ղարաբաղյան կարգավորման վրա

Բաքվում չեն հավատում, որ ընտրություններն ԱՄՆ-ում ու Ռուսաստանում կազդեն ղարաբաղյան կարգավորման վրա

PanARMENIAN.Net - Անկախ այն բանից, թե ով կընտրվի Ռուսաստանում և ԱՄՆ-ում, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը չի ընդգրկվելու օրակարգում անգամ որպես 15-րդ հարց: Նման կարծիք է հայտնել Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը ադրբեջանական Salamnews գործակալությանը տված հարցազրույցում:

«Հիմնախնդրի լուծմամբ որոշ իմաստով ավելի շահագրգռված է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Բայց չնայած դրան, նման հարցերում, սովորաբար, գերապատվությունը տրվում է պետության շահերին, այլ ոչ թե անձնական մոտեցմանը: Չնայած Մեդվեդևի 5-ամյա նախագահությանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում լուրջ առաջընթաց չկա: Ներկայումս Դմիտրի Մեդվեդևն ավելի շատ հանդես է գալիս իմպերիալիստկան դիրքերից. երկու կովկասյան երկրներին այդ հիմնախնդրի լուծման հարցում կախումային վիճակում է պահում»,- նկատել է քաղաքագետը:

Ռուսաստանի նախագահի հաջորդ ընտրությունները, եթե Դաշնության Խորհուրդն ընտրությունները չնշանակի հենց հաջորդ օրը, Ռուսաստանի Դաշնության գործող նախագահն էլ վայր չդնի իր լիազորությունները, չհայտարարվի արտակարգ կամ ռազմական դրություն կամ չփոխվի օրենսդրությունը, տեղի կունենան 2012թ. մարտի 4-ին: Ռուսաստանի նախագահն առաջին անգամ ընտրվելու է 6 տարի ժամկետով:

ԱՄՆ-ում 2012թ. նախագահական ընտրությունները կանցկացվեն երեքշաբթի օր` նոյեմբերի 6-ին և կդառնան ԱՄՆ նախագահի 57-րդ հերթական ընտրությունները: Ընտրություններին կընտրվեն ներկայացուցիչներ, որոնք էլ 2012թ. դեկտեմբերի 17-ին կընտրեն ԱՄՆ նախագահին և փոխնախագահին: Ներկայիս նախագահ Բարաք Օբաման ծրագրում է երկրորդ ժամկետին առաջադրվել Դեմոկրատական կուսակցությունից:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---