Daily Mail-ը Հայաստանում երկու դեսպանների նշանակման մասին. ՄԹ ԱԳՆ-ը Բրիտանիան ծաղրի առարկա է դարձնում![]() 22 օգոստոսի 2011 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Միաժամանակ երկու դեսպանների նշանակումը երկրի հանդեպ անլուրջ վերաբերմունքի նշան է, գտնում է հայ դիվանագետը Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը երկիրը ծաղրի առարկա է դարձնում, գրում է բրիտանական Daily Mail-ը: Տվյալ դեպքում խոսքը գնում է Ջոնաթան Ջեյմս Էյվս և Քեթրին Ջեյն Լիչ ամուսնական զույգին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպաններ նշանակելու մասին: Հոդվածի հեղինակներ Մարտին Դելագոյի և Ուիլլ Ստյուարտի կարծիքով, նման երևույթը կարող է թուլացնել Բրիտանիայի դիրքերը մի երկրում, որը Կովկասյան տարածաշրջանում ամենակարևոր ռազմավարական կետերից մեկն է հանդիսանում: Բացի դրանից, հայ դիվանագետ Արման Նավասարդյանը նշել է, որ միաժամանակ երկու դեսպանների նշանակումը երկրի հանդեպ անլուրջ վերաբերմունքի նշան է: «Սովորաբար դիվանագիտական ներկայացուցչությունում աշխատանքի առաջին երկու տարիները նպատակաուղղված են այդ երկրի յուրահատկություններին ծանոթանալուն, իսկ արդյունավետ է երրորդ տարին: Տվյալ դեպքում չեմ կարծում, թե կհաջողվի արդյունավետ կերպով կատարել դեսպանի վրա դրված պարտականությունները»,- ասել է նա: Այդ միջադեպը գնալով ավելի շատ ուշադրություն է գրավում, քանի որ նախկին դեսպան Չարլզ Ջոն Լոնսդեյլը դեսպանատանը աշխատող հայ աղջկա հետ է ամուսնացել, որից հետո հասարակայնության մեջ դեսպանատունը «սիրո դեսպանատուն» անվանումն է ստացել: Մեծ Բրիտանիան իր երկրի նոր դեսպաններին է նշանակել Հայաստանում: Ջոնաթան Ջեյմս Էյվսը և Քեթրին Ջեյն Լիչը ամուսնական զույգը կստանձնեն իրենց պաշտոնը 2012 թվականի հունվարին: Նրանց մշտական նստավայրը կլինի Երևանը, իսկ դեսպանի պաշտոնը նրանք կկատարեն 4-ամսյա հերթագայությամբ: -ԱՊ-![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |