Համահայկական խաղեր. Բասկետբոլի հաղթող դարձավ Լոս Անջելեսի թիմը` եզրափակչում հաղթելով Սոչիին![]() ![]() PanARMENIAN.Net - Համահայկական խաղերի բասկետբոլի եզրափակչում, որը տեղի է ունեցավ «Միկա» մարզասրահում, խաղացին 2007-ին և 2009-ին այդ խաղերի հաղթող Սոչիի և Լոս Անջելեսի թիմերը: Թիմերը ողջ մրցաշարի ընթացքում աչքի ընկան գեղեցիկ և հիանալի խաղով և եզրափակչում նույնպես բոլոր ջանքերը գործադրեցին երկրպագուներին անմոռաց խաղ ցուցադրելու համար: Առաջին երկու խաղափուլերում 21:16 հաշվով առաջատար էին Սոչիի բասկետբոլիստները, երրորդ խաղափուլի վերջում հաշիվը հավասար էր` 56:56, իսկ չորրորդ խաղափուլում հավասար պայքար էր ընթանում, և հաղթողը որոշվեց լրացուցիչ ժամանակում: Լոս Անջելեսը հաղթանակ տարավ 93:86 հաշվով: Երրորդ տեղը զբաղեցրեց Գլենդելը, որը 91:87 հաշվով հաղթեց Թեհրանին: Բոլոր մրցանակակիրներին պարգևատրեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Լոս Անջելեսի թիմի բասկետբոլիստ Վահրամ Ամայակյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ 2007-ին Սոչիի թիմից կրած պարտությունից հետո թիմն անպայման ցանկանում էր հաղթանակ տանել: «Խաղը շատ բարդ էր, բայց, անկասկած, ուրախ եմ, որ մենք ավելի ուժեղ էինք և կարողացանք հաղթանակ տանել»,- ասաց Ամայակյանը: Կանանց շարքում չեմպիոնի տիտղոս նվաճեց Թեհրանի թիմը, որը եզրափակչում 86:67 հաշվով հաղթեց Գլենդելին, իսկ Գյումրին զբաղեցրեց 3-րդ տեղը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |