Սիրիան դարձել է տեղեկատվական պատերազմի զո՞հ

PanARMENIAN.Net - Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս ժամանած Ռուսաստանի պաշտոնական պատվիրակությունը քաղաքը բավական հանգիստ վիճակում է տեսել, ինչը հակասում է միջազգային ԶԼՄ-ների տեղեկատվությանը։ «Նույնիսկ եթե այստեղ մարդիկ դժգոհ են կառավարության գործունեությունից, դա չի վերածվում ինչ-որ ցույցերի։ Այն ամենն, ինչ լսում ենք համաշխարհային ալիքներով, բացարձակապես այլ կյանք է Սիրիայում»,- հայտարարել է Սիրայում Ռուսաստանի պաշտոնական պատվիրակության անդամ, արաբական երկրների հետ բարեկամության և գործարար համագործակցության միության նախագահ Վյաչեսլավ Մատուզովը «Գոլոս Ռոսիի»-ն տված հարցազրույցում։

«Այստեղ տեղի ունեցող քաղաքական ելույթների մասին հարցն ամենից շատ հետաքրքրում է Արևմուտքի քաղաքական օղակներին, ամենից առաջ՝ ԱՄՆ-ին»,- ասել է Վյաչեսլավ Մատուզովը

«Ընթանում է տեղեկատվական պատերազմ և մենք, գտնվելով Դամասկոսում, հիանալի տեսնում ենք այդ պատերազմի արդյունքները»,- ասել է Մատուզովը։

Նա նշել է, որ Սիրիայում, իհարկե, կան մարդիկ, ովքեր դժգոհ են կառավարությունից, իրենց կենսամակարդակից, սոցիալական կարգավիճակից. «Օգտագործելով այդ դիրքորոշումը՝ Արևմուտքը խրախուսում է Սիրիայում բողոքի շարժումները քաղաքական ռեժիմի փոփոխության հասնելու համար»։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---