«Չենք լռելու»-ն հայտարարում է հայրենասիրական էսսեների մրցույթ

PanARMENIAN.Net - «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հայտարարում է էսսեների մրցույթ` «Ես չեմ լքի իմ փոքրիկ երկիրը, որ այն չդառնա ավելի փոքր» թեմայով: Նախաձեռնությունից տեղեկացնում են, որ մրցույթին կարող են մասնակցել 16-30 տարեկան երիտասարդներ: Լավագույն 12 աշխատանքների հեղինակները սեպտեմբերի սկզբին կմասնակցեն եռօրյա ճանապարհորդության ողջ Հայաստանով: Գիշերակացը` վրաններում:

Էսսեներն ընդունվում են մինչև ս.թ. օգոստոսի 27-ը ներառյալ` chenqlrelu@gmail.com էլեկտրոնային հասցեով: Նամակում հեղինակները պետք է նշեն իրենց անունը, ազգանունը, տարիքը և հեռախոսահամարը: Էսսեի ծավալը չպետք է գերազանցի 12 տառաչափով 1 տպագիր էջը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---