Ադրբեջանը կիրառում է քարոզչական պատերազմի ամենակեղտոտ մեթոդները, կարծում է Ալեքսանդր Մարկարովը

Ադրբեջանը կիրառում է քարոզչական պատերազմի ամենակեղտոտ մեթոդները, կարծում է Ալեքսանդր Մարկարովը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի կողմից Հայաստանին ուղղված մեղադրանքները քուրդ գրոհայիններին աջակցելու վերաբերյալ սովորական քարոզչական պատերազմի տարրեր են պարունակում։ Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի երևանյան մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը։ «Քանի որ ահաբեկչության սպառնալիքը գլոբալ խնդիրներից է համարվում, ահաբեկչական կազմակերպություններին աջակցող երկրներն իսկույն մտնում է վտարանդի երկրների ցուցակի մեջ»,- նշել է նա։ Մարկարովը նշել է, որ ադրբեջանական քարոզչությունն իր քարոզչական պատերազմում չի խորշում ոչ մի մեթոդից՝ Հայաստանին ներկայացնելով անհիմն մեղադրանքներ և հավակնություններ, որ իբր նրա տարածքում տեղի են ունենում այս կամ այն ահաբեկչական կազմակերպության զորավարժություններ։ Նա հիշեցրել է, որ ժամանակին Հայաստանին հասցեին նման մեղադրանքներ են հնչել Թուրքիայի կողմից, իսկ մեկ այլ գլոբալ խնդիր՝ թմրավաճառքի խնդիրը, Ադրբեջանը բարձրացնում է ԼՂ վերաբերյալ։ «Մեր հարևանները ոչ մի չեն կարողանում նոր մեթոդ հորինել»,- ասել է փորձագետը։

Անցած շաբաթ ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր տարածվել Հայաստանի տարածքում «Քուրդիստանի ազատ կյանք» (PJAK) քրդական կուսակցության զորավարժություն անցկացնելու մասին:

Այս կուսակցությունը 2009-ին ԱՄՆ-ում ներառվել է ահաբեկչական խմբավորումների ցուցակի մեջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---