Հետևելով Երևանի քաղաքապետարանին` Արմավիրի քաղաքապետարանն է քաղաքի բնակիչներին զրկում զբոսայգիներից

PanARMENIAN.Net - Արմավիրում գտնվող քաղաքային զբոսայգին, որտեղ ընթացիկ տարվա մայիսից բուռն շինարարություն է իրականացվում, փաստաթղթերով զբոսայգի չի հանդիսանում: Նման հայտարարությամբ հանդես են եկել Արմավիրի զբոսայգու պաշտպանները: Արմավիր քաղաքի նոր գլխավոր պլանի համաձայն, քաղաքի զբոսայգին համարվում է պարզապես Արմավիրի քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող տարածք, ոչ թե զբոսայգի: Քաղաքի պլանի փոփոխությունը դյուրացրել է զբոսայգու տարածքի վաճառքի գործը: Զբոսայգու պաշտպանների խոսքով, քաղաքապետը խոստացել է զբոսայգին քաղաքի ծայրամաս տեղափոխել, բայց չի տեղափոխել և չի պահպանել ներկայիս կանաչ տարածությունը: Ներկայումս զբոսայգու տարածքում բանկ, եկեղեցի և անասնաբուժական դեղատուն է կառուցվում:

Արմավիրցիները տեղյակ չեն զբոսայգու տարածքում իրականացվող շինարարության նախագծերի վերաբերյալ հասարակական լսումների մասին, հաղորդում է ԷկոԼուրը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---