Նկարչուհի Միլանդա դե Մոնդը(Գրիգորյան) Երևանում է

Նկարչուհի Միլանդա դե Մոնդը(Գրիգորյան) Երևանում է

PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է ճանաչված նկարչուհի Միլանդա դե Մոնդին (Գրիգորյան): Նախարարության մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ փոխադարձ ծանոթությունից հետո նկարչուհին ներկայացրել է իր ստեղծագործական ուղին:

Միլանդա դե Մոնդը (Գրիգորյան) ծնվել է Պարսկաստանի Աբադան քաղաքում: Հայկական ընտանիքում ծնված և մեծացած աղջնակն սկզբնական ուսումը ստացել է քաղաքի հայոց դպրոցում, ապա տասնամյա Միլանդան ծնողների հետ տեղափոխվել է Ավստրալիա, Սիդնեյ: Ավարտել է Սիդնեյի ազգային դպրոցն ու արվեստի քոլեջը: Նկարել սկսել է 5 տարեկանից: Միլանդա դե Մոնդի կտավները ցուցադրվել են աշխարհի ամենահայտնի ցուցահանդեսներում` Նյու Յորք, Ճապոնիա, Գերմանիա, Ավստրիա, Ավստրալիա, Հայաստան` անհատական և խմբային ավելի քան 60 ցուցահանդեսներում: Նրա նկարները զարդարում են համաշխարհային ճանաչում ունեցող հավաքածուները: Նա արժանացել է բազմաթիվ մրցանակների: 2011 թ. դեկտեմբերի 3-11-ը հրավիրված է Իտալիայում կայանալիք Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդեսին:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---