Կրպակներից հետո կապամոնտաժվեն նաև խանութները

Կրպակներից հետո կապամոնտաժվեն նաև խանութները

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ կրպակների ապամոնտաժման հարցին անդրադարձ չի եղել: “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մի քանի օր առաջ իրենց խոստացել էին անդրադառնալ թեմային:

“Իմանալով, որ կրպակների ապամոնտաժման հարցը չի քննարկվել, ես ու Անահիտ Բախշյանը ցանկություն հայտնեցինք տեսակցել քաղաքապետի հետ: Մոտ կես ժամ զրուցեցինք, հայտնեցինք մեր անհամաձայնությունը կրպակների ապամոնտաժման հետ: Ասել, թե քաղաքապետը համաձայնեց մեզ հետ, ճիշտ չի լինի”,- ասաց Ստեփան Սաֆարյանը` հավելելով, որ իրենց ու քաղաքապետարանի միջև վեճը հիմնականում ծավալվում է “ապօրինի կրպակ” արտահայտության շուրջ: Քաղաքապետարանն ապօրինի է համարում բոլոր այն կրպակները, որոնց պայմանագրերի ժամկետներն ավարտված են:

“Մենք դրա հետ համաձայն չենք, քանի որ կան կրպակներ, որ տասնամյակներով գործում են, հարկ են մուծում, ունեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթրը և միայն պայմանագրերի ժամկետն է լրացած”,- ասաց Սաֆարյանը:

Պատգամավորը նշեց, որ անհասկանալի է, թե ըստ քաղաքապետի, որոնք են գլխավոր փողոցները, և ինչ չափորոշիչներով են գնահատվում կրպակները` խանգարում են, թե ոչ: Նա հավելեց, որ քննարկումներն առավել առարկայական կդառնան, երբ քաղաքապետարանը կներկայացնի գույքագրման վերջնական արդյուքները. “Այդ ժամանակ հնարավոր կլինի քննարկել յուրաքանչյուր դեպքն առանձին”:

Ստեփան Սաֆարյանը տեղեկացրեց, որ կրպակների ապամոնտաժումից հետո քաղաքապետը կանցնի խանութներին. “Կարեն Կարապետյանն ասաց, որ կենտրոնական փողոցների վրա տեղակայված և խանգարող խանութները նույնպես կապամոնտաժվեն նույն ծրագրի շրջանակներում: Կապ չունի` պայմանագիր ունեն, թե` ոչ”:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---