Ադրբեջանին բոլորովին «դուր չի եկել» ֆրանսիացի պատգամավորների այցը Արցախ![]() 23 օգոստոսի 2011 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի իշխանություններն իրենց իրավունք են վերապահում «հետաքննել» Ֆրանսիայի Ազգայի ժողովի պատգամավորների այցելության հարցը, հաղորդում է Salamnews-ը։ «Ադրբեջանի ԱԳՆ-ն տեղեկացված է այդ հարցի մասին և հետաքննում է այն»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Էլման Աբդուլաևը։ Նախօրեին «Միություն հանուն ժողովրդական շարժման» ֆրանսիական խորհրդարանական խմբակցության անդամներ Գի Տեսյեն, Ժակ Ռեմիլյեն, Ժորժ Կոլոմբյեն և Վալերի Բուայեն այցելել են ԼՂՀ, որտեղ հանդիպել են երկրի նախագահ Բակո Սահակյանի հետ։ Հանդիպման ընթացքում պատգամավորները քննարկել են նախագահի հետ երկկողմանի համագործակցության հարցեր։ «Այցելելով Հայաստան՝ մենք ցուցադրում ենք այդ երկրի հետ բարեկամությունը, այցելելով Լեռնային Ղարաբաղ՝ մեր համերաշխությունն այդ երկրի հետ»,- ասել է Ֆրանսիայի ԱԺ ազգային պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Գի Տեսյեն։ Իր հերթին, ֆրանսիական խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի քարտուղար, Վյեն քաղաքի քաղաքապետ Ժակ Ռեմիլյեն ասել է, որ նա անձամբ ժամանել է Լեռնային Ղարաբաղ «հայտարարելու համար, որ Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի հռչակել իր անկախությունը և ճանաչվել միջազգային հանրության կողմից»։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |