Դեռ պարզ չէ` արդյոք ԵԱՀԿ ղեկավարը կքննարկի ԼՂ հարցը Գերմանիայի և Մերձբալթյան երկրների ԱԳ նախարարների հետ

Դեռ պարզ չէ` արդյոք ԵԱՀԿ ղեկավարը կքննարկի ԼՂ հարցը Գերմանիայի և Մերձբալթյան երկրների ԱԳ նախարարների հետ

PanARMENIAN.Net - Լիտվայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ ղեկավար Աուդրոնուս Աժուբալիսը օգոստոսի 24-ին կմասնակցի Գերմանիայի և Մերձբալթյան երկրների արտգործնախարարների ամենամյա հանդիպմանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել է Լիտվայի ԱԳ նախարարի մամլո քարտուղարը:

Հանդիպմանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի քննարկման վերաբերյալ որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկատվության վերաբերյալ հարցի առնչությամբ նախարարության աշխատակիցը նշել է, որ հանդիպման օրակարգն առայժմ վերջնականապես ճշտված չէ: «Առայժմ օրակարգում ընդգրկվել են Եվրամիությանը, մասնավորապես` Բալթիկայի երկրներում էներգետիկ անվտանգության բարձրացմանը, ՌԴ հետ հարաբերություններին, ինչպես նաև «Եվրոպական գործընկերության» ծրագրի շրջանակին վերաբերող հարցեր»,- նշել է մամլո քարտուղարը` ավելացնելով, որ Աժուբալիսն իր հերթին կներկայացնի ԵԱՀԿ գործունեության հետ կապված որոշ հարցեր:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---