«Ցեղասպանության որբեր» հայկական ֆիլմը կմասնակցի Նյու-Յորքի կինոփառատոնին![]() 23 օգոստոսի 2011 - 18:22 AMT PanARMENIAN.Net - «Ցեղասպանության որբեր» հայկական վավերագրական ֆիլմի համառոտ տարբերակը շաբաթ օրը` օգոստոսի 27-ին, կներկայացվի Նյու-Յորքի կինոփառատոնում: Այդ մասին Asbarez թերթին տված հարցազրույցում հաղորդել են «Armenoid Team» ֆիլմի ստեղծողները: Ֆիլմը պատմում է Բեյրութի մոտ գտնվող Այնթուրա մանկատան մասին, որտեղ 1000 որբ էր բնակվում: «Ցեղասպանության որբեր» ֆիլմում, որի պրեմիերան կայացավ 2010 թվականի ապրիլի 24-ին, ընդգրկված են Հայոց ցեղասպանությունից հետո որբ մնացած և բռնի կրոնափոխության ենթարկված երեխաների պատմությունները, ինչպես նաև Մորիս Միսակ Քելեչյանի հարցազրույցը, որը քննել է 1915թ. հետո Լիբանանում հայտնված հայ որբերի ճակատագրերը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |