Հովհաննես Դավթյանը դուրս է եկել ձյուդոյի Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ

Հովհաննես Դավթյանը դուրս է եկել ձյուդոյի Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ

PanARMENIAN.Net - Հովհաննես Դավթյանը դուրս է եկել Փարիզում ընթացող ձյուդոյի Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ: Ինչպես հաղորդել է Հայաստանի Ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը, Հովհաննես Դավթյանը չորրորդ փուլում խեղդող հնարքով հաղթեց Ռուսաստանը ներկայացնող Բեսլան Մուռդանովին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կգոտեմարտի ճապոնացի Հիրաոկա Հիրոակիի հետ: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արմեն Նազարյանը պարտվեց երկրորդ փուլում և դուրս մնաց հետագա պայքարից:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---