Հայկական ֆիլմերը կմասնակցեն Լոս Անջելեսի միջազգային կինոփառատոնին

Հայկական ֆիլմերը կմասնակցեն Լոս Անջելեսի միջազգային կինոփառատոնին

PanARMENIAN.Net - Լոս Անջելեի «Արփա» ամենամյա միջազգային կինոփառատոնին մասնակցելու են նաև կարճամետրաժ ֆիլմերի հայ ռեժիսորներ, գրում է Asbarez թերթը:

Կիոնափառատոնին ներկայացվելու են հայ ռեժիսորներ Ռոբերտ Դավիթյանի, Դավիթ Դերանջյանի, Արմեն Կարաօղլյանի ֆիլմերը, Արմեն Երիցյանի և Իննա Սահակյանի համատեղ ֆիլմը, ինչպես նաև այլ ռեժիսորների ֆիլմեր Աֆղանստանից, Ավստրալիայից, Կանադայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Իսրայելից, Պաղեստինից, Սիրիայից, Թուրքիայից, Ուգանդայից և ԱՄՆ-ից:

14-րդ փառատոնը նվիրված է սփյուռքի, մարդու իրավունքների և պատերազմի հարցերին:

Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի է ունենալու սեպտեմբերի 22-ին Հոլիվուդի Եգիպտական սրահում: Փառատոնը տևելու է երկու օր, որի ընթացքում ներկայացվելու են 11 կարճամետրած ֆիլմեր, 9 փաստագրական ժապավեններ, 3 տեսահոլովակ և 1 անիմացիոն աշխատանք:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---