13-ամյա Անդրանիկ Ալեքսանյանն Ուկրաինայից հաղթել է «Մանկական Նոր ալիքում»

13-ամյա Անդրանիկ Ալեքսանյանն Ուկրաինայից հաղթել է «Մանկական Նոր ալիքում»

PanARMENIAN.Net - 13-ամյա Անդրանիկ Ալեքսանյանն Ուկրաինայից հաղթել է «Մանկական Նոր ալիք-2011» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում: Այդ մասին հաղորդել են մրցույթի կազմկոմիտեից:

Այս տարի մրցույթին մասնակցում էին կատարողներ11 երկրներից` Ռուսաստանից, Հայաստանից, Ուկրաինայից, Բելոռուսիայից, Գերմանիայից, Ղազախստանից, Չեխիայից, Շվեդիայից, Բուլղարիայից, Լատվիայից և Իտալիայից: Օգոստոսի 20-ից 22-ը «Արթեկ» մանկական ճամբարում 8-ից 13 տարեկան 15 երեխաներ ցուցադրում էին իրենց վոկալ վարպետությունը:

Մրցույթի գլխավոր մրցանակը` «Բյուրեղապակե ալիքը» և հաջորդ տարի Յուրմալայի մրցույթին մասնակցությունը բաժին հասավ Անդրանիկ Ալեքսանյանին Խմելնիցկիից: Հաղթողին մրցանակը շնորհեց «Մանկական Նոր ալիքի» ժյուրիի նախագահ Իգոր Կրուտոյը:

Երկրորդ տեղը զբաղեցրեց 11-ամյա Իվայլո Ֆիլիպպովը Բուրգասայից (Բուլղարիա): Իր մրցանակը` տնային ձայնագրման ստուդիա ունենալու իրավունքը տղան ստացավ երգչուհի Անի Լորակից, իսկ «Բյուրեղապակե ալիքը»` իր հայրենակից և կուռք Ֆիլիպ Կիրկորովից: Մրցույթի երրորդ տեղը նվաճեց 12-ամյա Նիկիտա Լուչկոն Կիևից: Նրան պարգևատրեցին պրոֆեսիոնալ էլեկտրադաշնամուրով և «Բյուրեղապակե ալիքով»:

«Ամենավառ ելույթ» մրցանակը ստացավ Սոֆիա Լապշակովան Ռուսաստանից: «Մենք տաղանդավոր ենք» մրցանակը ստացավ 12-ամյա Պաշա Արտյոմովը, որի երգերն այսուհետ հնչելու են «Մանկական ռադիոյի» եթերում:

Հանդիսատեսի համակրանքի մրցանակը ստացավ 9-ամյա Ագատե Ալբեկեյտեն Լատվիայից, իսկ 11-ամյա Լիդուշիկին Հայաստանից պարգևատրեցին «Ունա Կանզոնե» մեգապոպուլյար մանկական շոուի նկարահանումներին մասնակցությամբ:

Բացի դրանից, «Մանկական Նոր ալիք-2011»-ի բոլոր մասնակիցներին մրցույթի կազմակերպիչները պրոֆեսիոնալ բարձրախոսներ նվիրեցին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---