Մարտին Յորգանս. Անկախության հռչակումից ի վեր Հայաստանի գլխավոր խնդիրներից մեկը միգրացիան է

Մարտին Յորգանս. Անկախության հռչակումից ի վեր Հայաստանի գլխավոր խնդիրներից մեկը միգրացիան է

PanARMENIAN.Net - Անկախության հռչակումից ի վեր Հայաստանի գլխավոր խնդիրներից մեկը միգրացիան է: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է անվանի ֆրանսիահայ երգիչ Մարտին Յորգանսը: Նրա խոսքով, անհրաժեշտ է երկրում բոլոր պայմանները ստեղծել նրա համար, որպեսզի մարդիկ չլքեն այն: «Կարծում եմ, որ միգրացիան մեծ վտանգ է ներկայացնում մեր երկրի համար, քանի որ այն թուլացնում է երկիրը»,- ասել է նա: Ֆրանսիայում բնակվող երգիչը խոստովանել է, որ մի քանի տարի անց մտադիր է տեղափոխվել Հայաստան: «Ես ցանկանում եմ գոնե տարվա մեջ երեք անգամ բնակվել այստեղ»,- ասել է նա:

Երգիչը նաև հաղորդել է, որ արդեն բազմաթիվ անգամներ համերգներով եղել է Արցախում: «Իհարկե, վերջին տարիների ընթացքում երկիրը շատ է փոխվել, բայց մենք պետք է կանգ չառնենք և ամեն ինչ անենք, որպեսզի այն բարգավաճի»,- ասել է նա:

Մարտին Յորգանսին ներկայացնելու կարիք չկա, քանի որ նրա «Այբ, բեն, գիմ», «Ճկույթիկ» և շատ այլ երգերը հիշում են բոլորը: Մի ամբողջ սերունդ է մեծացել նրա մանկական երգերի վրա: 1988-1996թթ. Երգիչը հաճախ է այցելել Հայաստան, երգել ինչպես ժողովրդի, այնպես էլ իր համար: Նրա երգացանկում կան ինչպես հայկական, այնպես էլ իտալական, ֆրանսիական երգեր:

4  25.08.11 - Կոմպոզիտոր ու երգիչ Մարտին Յորգանսի մամլո ասուլիսը Սփյուռքի Նախարարությունում
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---