Հայաստանի պատանեկան հավաքականը 2:0 հաշվով հաղթեց ռուս հասակակիցներին

Հայաստանի պատանեկան հավաքականը 2:0 հաշվով հաղթեց ռուս  հասակակիցներին

PanARMENIAN.Net - Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն անցակացրեց առաջին ընկերական հանդիպումը Ռուսաստանի Մ-17 ընտրանու հետ և հաղթանակ տոնեց 2:0 հաշվով: Ֆուտբոլի Ակադեմիայում կայացած հանդիպման առաջին խաղակեսի սկզբում Էդուարդ Ավագյանը բացեց խաղի հաշիվը` մոտ տարածությունից գրավելով մրցակակցի դարպասը: Իսկ խաղավերջում Սարգիս Շահինյանը հստակ իրացրեց տուգանային հարվածը:

Երկրորդ հանդիպումը այս թիմերի միջև կկայանա Ֆուտբոլի Ակադեմիայում օգոստոսի 26-ին, ժամը 18:00-ին :

«Մենք ցուցադրեցինք ոչ մեր խաղը: Երեխաները ողջ խաղի ընթացքում իրենց անվստահ էին զգում: Կարծում եմ, որ իր տրամադրվածության շնորհիվ Հայաստանի հավաքականն ավելի վստահ էր գործում, ստեղծեց մի քանի վտանգավոր պահեր, որոնցից երկուսն ավարտվեց մեր դարպասի գրավումով»,- ՌՖՄ պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի հավաքականի ավագ մարզիչ Միխայիլ Սոլովյովը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---