Արաբական Պետությունների Լիգան սատարում է լիբիական ապստամբներին

Արաբական Պետությունների Լիգան սատարում է լիբիական ապստամբներին

PanARMENIAN.Net - Արաբական Պետությունների Լիգան հայտարարել է Լիբիայի Անցումային կառավարության իշխանությանը սատարելու և ճանաչելու մասին, հաղորդում է Reuters գործակալությունը: «Ժամանակն է, որպեսզի Լիբիան իր լեգիտիմ տեղը զբաղեցնի Արաբական պետությունների լիգայի երկրների շարքում: Մենք երկրի Անցումային կառավարությունը լիբիական ժողովրդի շահերի լեգիտիմ ներկայացուցիչն ենք համարում»,- հայտնել է Լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ Էլ-Արաբին Կահիրեում կայացած մամլո ասուլիսում:

Օգոստոսի 22-ին լիբիական ընդդիմության ուժերը գրոհեցին Տրիպոլին, և քաղաքի մեծ մասն արդեն նրանց ձեռքում է: Աշխարհազորայիններին օժանդակում է ՆԱՏՕ-ի ավիացիան: Ապստամբների ուժերը համակարգում է Անցումային կառավարությունը:

Փետրվարի կեսին Լիբիայում սկսվեցին բողոքի ցույցերը, որոնց մասնակիցները պահանջում էին 40 տարի իշխող Մուամար Քադաֆիի հրաժարականը, որոնք վերաճեցին ռազմական դիմակայության կառավարական ուժերի և ապստամբների միջև: Մարտի 17-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն բանաձև ընդունեց, որով նախատեսվում էր թռիչքներից զերծ գոտի ստեղծել Լիբիայի երկնքում և թույլատրվում էր ցանկացած միջոցներ կիրառել խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար: Մարտի 19-ին մեկնարկած գործողությունը ստացավ «Արևածագ. Ոդիսական» անվանումը. ՆԱՏՕ-ի դաշնակցական զինված ուժերը սկսեցին Քադդաֆիի ռազմավարական կետերի գնդակոծությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---