ԱՄՆ-ը ցանկանում է, որպեսզի ՆԱՏՕ-ն Լիբիայում ԶՈԶ որոնումներ սկսի

PanARMENIAN.Net - Սպիտակ տունը ցանկանում է զանգվածային ոչնչացման զենքի որոնումներ սկսել Լիբիայի տարածքում: Սակայն ԱՄՆ կառավարությունը պատրաստվում է այս անգամ դա անել ՆԱՏՕ-ի ձեռքով, այլ ոչ թե ԿՀՎ-ի, հաղորդում է Associated Press-ը: Գործակալությունը նաև հաղորդում է, որ ՆԱՏՕ-ի զորքերը ներկա պահին գնդակոծում են գնդապետ Մուամմար Քադդաֆիի հայրենի քաղաքը` Սիրտը:

Ինչպես հաղորդում է «Ալ-Ուրուբա» հեռուստաալիքը, որը հեռարձակվում է Սիրիայից, Սիրտի մերձակայքում դաժան մարտեր են ընթանում Մուամմար Քադդաֆիին սատարող տեղական բնակիչների և խռովարարների ջոկատների միջև:

Փետրվարի կեսին Լիբիայում սկսվեցին բողոքի ցույցերը, որոնց մասնակիցները պահանջում էին 40 տարի իշխող Մուամար Քադաֆիի հրաժարականը, որոնք վերաճեցին ռազմական դիմակայության կառավարական ուժերի և ապստամբների միջև: Մարտի 17-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն բանաձև ընդունեց, որով նախատեսվում էր թռիչքներից զերծ գոտի ստեղծել Լիբիայի երկնքում և թույլատրվում էր ցանկացած միջոցներ կիրառել խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար: Մարտի 19-ին մեկնարկած գործողությունը ստացավ «Արևածագ. Ոդիսական» անվանումը. ՆԱՏՕ-ի դաշնակցական զինված ուժերը գնակոծում են Քադդաֆիի ռազմավարական կետերը:

Օգոստոսի 22-ին լիբիական ընդդիմության ուժերը գրոհեցին Տրիպոլին, և քաղաքի մեծ մասն արդեն նրանց ձեռքում է: Աշխարհազորայիններին օժանդակում է ՆԱՏՕ-ի ավիացիան: Ապստամբների ուժերը համակարգում է Անցումային կառավարությունը, որը $1,6 մլն պարգև է առաջարկել կենդանի կամ մեռած Մուամմար Քադդաֆիի համար: ԱԱԽ-ը նաև համաներում է առաջարկում ցանկացածին, ով կկարողանա լիկվիդացնել կամ գերի վերցնել լիբիական առաջնորդին: Ներկայումս Մուամմար Քադդաֆիի գտնվելու վայրն անհայտ է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---