WikiLeaks. Թել-Ավիվում վստահ էին, որ Էրդողանն ատում է իսրայելցիներին, և այդ ատելությունը զուտ կրոնական է

WikiLeaks. Թել-Ավիվում վստահ էին, որ Էրդողանն ատում է իսրայելցիներին, և այդ ատելությունը զուտ կրոնական է

PanARMENIAN.Net - WikiLeaks կայքը հրապարակել է ամերիկյան գաղտնի փաստաթղթերի հերթական փաթեթը, որոնց թվում է նաև Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան 2009թ. հոկտեմբերի նամակը, որտեղ նկարագրվում է Ստամբուլում Իսրայելի դեսպան Գաբի Լևիի հետ զրույցը: Ինչպես նշվում է, Թուրքիայում Իսրայելի դեսպանը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ֆունդամենտալիստ է անվանել և հայտնել, որ վերջինս «ատում է հրեական պետությունը, այդ ատելությունը կրոնական բնույթ է կրում, իսկ Էրդողանը տարածում է իր ատելությունը»: Նա բացառել է Իսրայելի հանդեպ Էրդողանի թշնամական վերաբերմունքի քաղաքական պատճառները: Իսրայելի հասցեին նրա քննադատությունը նրան ոչ մի դիվիդենդներ չբերեց ընտրությունների ժամանակ, հայտնել է Լևին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---