Ժիրինովսկին աշխարհին շուտափույթ քաոս է կանխագուշակում![]() ![]() PanARMENIAN.Net - ՌԼԴԿ ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին գտնում է, որ այսօր ոչ մեկին ձեռնտու չէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ: Այդ մասին, ինչպես հաղորդում է կուսակցության պաշտոնական կայքը, նա հայտնել է մամլո ասուլիսում: ՌԼԴԿ ղեկավարի խոսքով, Ռուսաստանը` որպես ագրեսիայի օբյեկտ, պետք չէ ո'չ ՆԱՏՕ-ին, ո'չ ԱՄՆ-ին, ո'չ էլ Չինաստանին, «որովհետև մեր ցուրտ տարածքներում ցանկացած բանակ կկոտրվի»: «Նրանք անհապաղ կփլուզվեն, եթե այստեղ մտցնեն իրենց զորքը: Եվ հետո ինչի՞ համար, երբ մենք առանց այդ էլ ամեն ինչ տալիս ենք նրանց` գումար, անտառներ, նավթ, մետաղ` ամեն ինչ: Գազատարներն ու նավթատարները օր ու գիշեր հումք են մատակարարում նրանց: Այսօր օկուպացնելու իմաստ չկա»,- հայտնել է Ժիրինովսկին: Ընդ որում, նա ավելացրել է, որ հեղափոխությունն արդեն մոտեցել է Թուրքիայի սահմաններին: «Ինչ-որ փուլում թուրքերը կսկսեն օգնել Սիրիայում Ասադի վարչակարգի տապալմանը: Այդ դեպքում Իրանը հանդես կգա ի պաշտպանություն Սիրիայի, քանի որ այնտեղ շիիթական բնակչություն կա: Գումարած Թուրքիայի և Իրանի միջև մրցակցությունը Մերձավոր Արևելքում գերիշխանության հարցում: Իսկ այդ միջոցին Ադրբեջանը կօգտվի իրադրության սրումից և կփորձի ուժով վերադարձնել Լեռնային Ղարաբաղը, այսինքն` կբռնկվի Հարավային Կովկասը, Հայաստանը»,- գտնում է ՌԼԴԿ առաջնորդը: Ժիրինովսկու խոսքով, Ռուսաստանը ստիպված կլինի նույնպես միանալ` «օգնել փրկելու»: «Վրացիները կփորձեն կրկին վերադարձնել Աբխազիան, Հարավային Օսեթիան: Կսրվի իրադրությունը Հյուսիսային Կովկասում: Այսինքն ամեն ինչ աստիճանաբար կմոտենա մեզ: Իսկ վերջնական սցենարն այն է, որ ողջ մահմեդական աշխարհը բռնկվի ժողովրդավարության և զարգացման կարգախոսների ներքո: Բայց սկզբունքորեն ամեն ինչ հանգեցնելու է քաոսի»,- ամփոփել է Վլադիմիր Ժիրինովսկին:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |