Մուամար Քադաֆին փախել է Ալժի՞ր

Մուամար Քադաֆին փախել է Ալժի՞ր

PanARMENIAN.Net - Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին, հնարավոր է, Լիբիայից փախել է Ալժիր, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները` մեջբերելով եգիիպտական ՄԵՆԱ գործակալությունը: Ընդդիմությունը տվյալներ է ստացել այն մասին, որ «Մերսեդես» մակնիշի վեց զրահապատ ավտոմեքենաներից կազմված պահակախումբը հատել է Ալիժիրի սահմանը: Բացառված չէ, որ մեքենաներից մեկում գտնվել է Քադաֆին:

Ալժիրում չեն մեկնաբանում նման հաղորդագրությունները: Այդ երկրի իշխանությունները վերջին ամիսներին ձգտում են չեզոք դիրքորոշում գրավել լիբիական հակամարտության հարցում, հաղորդում է «Գոլոս Ռոսսիի» ռադիոն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---