Փորձագետ. Ադրբեջանի վերնախավը ինքն էլ չի հավատում իր ասածին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի բնակչությունը չի կարող ընկալել «նոր» գաղափարը, որովհետև անգամ երկրի վերնախավն ինքը դեռ չի կողմնորոշվել իր «խնդիրների» հարցում և ինքն էլ չի հավատում իր ասածին: Նման կարծիք է հայտնել պատմաբան Արման Եղիազարյանը Analitika ամսագրում իր հոդվածում:

«Եթե ուշադիր նայենք, պարզ է դառնում, որ նրանց պետական գաղափարը վերջնական ձևավորված չէ: Այն մշտապես զարգանում է, և աստիճանաբար այդ գաղափարի բողոքները սկսում են իրենց մեջ ներառել Հայաստանի և այլ հարևան պետությունների, օրինակ` Իրանի տարածքը»,- գրում է Եղիազարյանը:

Պատմաբանը նշում է նաև, որ ադրբեջանցիների և հայերի խաղաղ համագոյակցմանը խանգարում է հենց այդ պետական գաղափարը: «Ադրբեջանում ժողովրդին թունավորում են հակահայկական քարոզչությամբ»,- նշել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---