Թուրքիան չի պատրաստվում դադարեցնել Հյուսիսային Իրաքին հասցվող ավիահարվածները![]() 29 օգոստոսի 2011 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան ահաբեկչության դեմ պայքարի նոր փուլ է մտել և քրդական մարտիկների դեմ գործողությունը շարունակվելու է: Այդ մասին իր հեռուստատեսային ելույթում հայտնել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է Anadolu գործակալությունը: Էրդողանի խոսքով, գործողությունը շարունակվելու է մինչև ահաբեկիչների դիրքերի լիակատար ոչնչացում: Թուրքիայի ավիացիան օգոստսի 17-ի երեկոյան ռմբակոծել է Իրաքում տեղակայված քրդական ռազմակայանները: Թուրքական ինքնաթիռները ռմբակոծել են նաև Կանդիլ քաղաքը, որտեղ ենթադրաբար թաքնվում են Քրդական բանվորական կուսակցության առաջնորդները: ՔԲԿ ճամբարների ռմբակոծությանը մասնակցում էին Թուրքիայի ՌՕՈՒ 13 ինքնաթիռներ, որոնք, առնվազն, հինգ թիրախ են խոցել: Նույն օրն ավելի վաղ թուրքական Հաքքարի քաղաքի Չուքուրջա շրջանում ռազմական մեքենայի երթևեկության ժամանակ ական է պայթել, հաղորդում է «Սաբահ» թերթը: Պատահարի արդյունքում յոթ (այլ տվյալների համաձայն` ութ) զինծառայող է զոհվել, որոնցից մեկը գումարտակի հրամանատար էր: Վիրավորների թիվը հասել է 11-ի: Նրանք մոտակա հիվանդանոց են տեղափոխվել: Պայթյունից բացի տեղի է ունեցել փոխհրաձգություն, որը մոտ երկու ժամ է տևել: Դեպքի վայրում քննչական աշխատանքներ են ընթանում: Ահաբեկչության համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել Քրդական բանվորական կուսակցությունը: Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ահաբեկչության կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ ահաբեկչության դեմ պայքարի գործողությունը սկսելու համար Թուրքիայի իշխանությունները չեն սպասելու Ռամադան ամսվա ավարտին: «Պետությունից ուժեղ բան չկա: Նա, ով գտնում է, որ պայթյունների, զենքի և սպանությունների միջոցով կկարողանա ինչ-որ բան ստանալ Թուրքիայի իշխանություններից, չարաչար սխալվում է»,- ասել է Գյուլը: Օրերս Թուրքիայի իշխող կուսակցության 10-ամյակին նվիրված ճաշկերույթի ժամանակ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Ռամազանի ավարտին Քրդստանի աշխատանքային կուսակցության հետ առավել կոշտ պայքար սկսելու մասին: Քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության ներկայացուցիչ Ասիպ Կապլանը Թուրքիայի վարչապետի հայտարարությունները քրդերի դեմ պայքարը կոշտացնելու մասին համարել է ոչ այլ ինչ, քան ցեղասպանության սպառնալիք: «Էրդողանին մնում է միայն հագուստը փոխարինել զինվորականի համազգեստով երկրորդ Սադամ Հուսեյնը դառնալու համար: Բռնությունից խուսափելու համար մենք պետք է խաղաղ գործընթաց սկսենք, խորհրդարանի միջոցով: Երկխոսությունը կարող է շանս դառնալ օրենսդրական փոփոխությունների ներմուծման համար»,-ասել է Կապլանը: Ընթացիկ տարվա հուլիսից բախումները իշխանություների ու ՔԱԿ միջև ավելացել են: Արդյունքում Դիարբեքիրում ոչնչացվել է կանոնավոր բանակի 13 խումբ: Տուժածների թվով այդ բախումներն ամենաարյունահեղն էին 2008թ. ի վեր:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |