Արցախը մտադիր է որակական նոր մակարդակի հասցնել փոխհարաբերությունները Աբխազիայի հետ

Արցախը մտադիր է որակական նոր մակարդակի հասցնել փոխհարաբերությունները Աբխազիայի հետ

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 29-ին շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի Հանրապետության նորընտիր նախագահ Ալեքսանդր Անկվաբին:

Ուղերձում ասված է.

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Աբխազիայի Հանրապետության նախագահի ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի եւ նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Պետական եւ քաղաքական գործչի Ձեր հարուստ փորձը, գիտելիքներն ու անձնական որակները, վստահ եմ, կարեւոր ազդեցություն կունենան Աբխազիայի շարունակական զարգացման եւ նրա անկախ պետականության ամրապնդման վրա: Հուսով եմ, որ մեր երկրների միջեւ առկա փոխհարաբերությունները Ձեր նախագահության ընթացքում ոչ միայն կպահպանեն կուտակված դրական դինամիկան, այլ նաեւ կհասնեն որակական նոր մակարդակի:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ այդ բարձր ու պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Հաջողություններ Ձեզ եղբայրական Աբխազիայի բարգավաճմանն ուղղված Ձեր բոլոր ձեռնարկումներում», հաղորդում է Արցախի նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---