Ուկրաինայում Հայաստանի քաղաքացին դանակահարել է երեք հոգու![]() 29 օգոստոսի 2011 - 19:40 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի Զմիևյան շրջանի Տարանովկա գյուղում Հայաստանի 22-ամյա քաղաքացին փողոցային կռվի ժամանակ դանակահարել է երեք հոգու: Ինչպես հաղորդում է «Օբյեկտիվ» լրատվական գործակալությունը, Հայաստանի քաղաքացին, որը հյուր է եկել իր հորեղբոր մոտ, վաղ առավոտյան վերադառնում էր աղջկա տնից և փողոցում հանդիպել է տեղի բնակիչներին: Տղամարդկանց միջև կռիվ է բորբոքվել, չնայած մինչ այդ հանդիպումը նրանք անգամ ծանոթ չեն եղել, հաղորդում են ոստիկանության շրջանային վարչության մամլո ծառայությունից: Արդյունքում 31-ամյա և 39-ամյա տղամարդկանց մոտ բժիշկները գլխի ծակած-կտրած վերքեր են հայտնաբերել, իսկ նրանց 37-ամյա համագյուղացու մոտ` որովայնային խոռոչի խորը ծակած-կտրած վերք` փայծաղի, աղիքների և ստոծանու վնասվածքներով: Զմիևյան շրջանային բաժանմունքում քրեական գործ է հարուցվել Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 15-րդ հ., 115-րդ հ. 7-րդ մ. 2-րդ կ. համաձայն (կանխամտածված սպանության փորձ): Բերման ենթարկվածին 10-ից 15 տարվա ազատազրկում է սպառնում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |