Հայ շախմատիստ Դավիթ Գևորգյանը հաղթել է «Ազգերի գավաթ» միջազգային առաջնությունում![]() 29 օգոստոսի 2011 - 20:55 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի Լուգանի երկրամասի Վալույան շրջանում կայացավ «Ազգերի գավաթ» ավանդական միջազգային առաջնությունը, որին մասնակցում էին 3 դաշնություններ ներկայացնող 16 շախմատիստներ: Այդ մասին Cxid.info-ին հաղորդել են Շախմատի Լուգանի երկրամասային ֆեդերացիայում: 15 տուրերից հետո 13 միավորով միանձնյա առաջին տեղն է զբաղեցրել հայաստանյան մասնակից Դավիթ Գևորգյանը (1991թ. ծնվ.): Երկրորդ-երրորդ տեղերը 12.5-ական միավորով կիսել են միջազգային վարպետներ Ստանիսլավ Բլեդնովը Լուգանսկից և Վլադիմիր Պոլյակովը, որը ներկայացնում է Ստանիցա Լուգանսկայան: Նշենք նաև, որ Սևերոդոնեցկում անցկացվել է ռապիդ-առաջնություն` նվիրված Ուկրաինայի Անկախության 20-ամյակին: Մրցաշարին մասնակցում էին 34 մարզիկներ, որոնք ներկայացնում էին Սևերոդոնեցկը, Լիսիչանսկը, Ռուբեժնոյեն և Կրեմեննայան: Առաջնությունն անցկացվում էր շվեյցարական 9-տուրանոց համակարգով` յուրաքանչյուր մասնակցին 15 րոպե մեկ պարտիայի համար սկզբունքով: Համառ պայքարի արդյունքում 8 միավոր 9-ից գերազանց արդյունքով առաջին տեղը նվաճել է Անդրեյ Կասյանը Սևերոդոնեցկից: Երկրորդ-երրորդ տեղերը ընդամենը կես միավորի տարբերությամբ կիսել են Գեննադի Լյախովը և Անդրեյ Տատարնիկովը: Վետերաններից լավագույնը Օլեգ Երոֆեևն էր, երիտասարդներից` Ալեքսեյ Կոտլյարը Կրեմեննայայից: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |