«Չենք լռելու» նախաձեռնությունը ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին հայտարարել է օգոստոս ամսվա մարդ

PanARMENIAN.Net - «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը սահմանել է «Ամսվա մարդ» անվանակարգ, որի հաղթողը հայտարարվելու է ամեն ամսվա վերջին օրերին:

Անվանակարգին կարող են հավակնել առավել նշանակալի գործունեություն ծավալած կամ հանգամանքների բերումով իրադարձությունների կիզակետում հայտնված մարդիկ:

2011թ. օգոստոս ամսվա մարդ է հայտարարվում երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը, ում երկամսյա կալանքն առիթ է հանդիսացել ՀԱԿ-կոալիցիա երկխոսության դադարի:

«Չենք լռելու»-ն Տիգրան Առաքելյանին շուտափույթ ազատություն է մաղթում, ինչպես նաև հայտնում է, որ շարունակելու է հետևել հայաստանյան զարգացումներին ու ամեն ամիս ներկայացնել իր Ամսվա մարդուն` արած գործերի, ինչպես նաև բախտի բերմամբ կամ դրա քմահաճույքով մեր երկրի իրադարձությունները փոխելու համար:

Օգոստոսի 9-ին ժամը 22-ի սահմաններում Կարապի լճի շրջակայքում հերթական միջադեպն է տեղի ունեցել ՊՊԾ գնդի աշխատակիցների ևՀԱԿ-ի 7 երիտասարդ ակտիվիստների միջև:

Միջադեպը տեղի է ունեցել, երբ երիտասարդները մոտեցել են Երևանի ՊՊԾ գնդի աշխատակիցներին, ովքեր խուզարկելիս են եղել մի քանի քաղաքացիների: ՀԱԿ-ի ակտիվիստները պահանջել են ոստիկաններից հիմնավորել իրենց գործողությունները: Սակայն ՊՊԾ գնդի աշխատակիցները հարձակվել են ու ծեծի ենթարկել նրանց: Երիտասարդները տեղափոխել են Կենտրոնի ոստիկանության բաժին:

Ըստ ՀԱԿ-ի տեղեկատվության, օգոտոսի 9-ին ոստիկանությունը բռնություն է կիրառել Կոնգրեսի համակիրներ Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի նկատմամբ: «Երբ միջադեպի վայր հասած Կոնգրեսի համակիրներ Արեգ Գևորգյանը, Սահակ Մուրադյանը, Վահագն Գևորգյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը փորձել են հարթել միջադեպը, ոստիկանությունը դաժան բռնություն է կիրառել նաև նրանց նկատմամբ: Նրանք բոլորը բերման են ենթարկվել ոստիկանություն»,-ասվում է ՀԱԿ հաղորդագրության մեջ: Ոստիկանությունն իր հերթին մեղադրում է ՀԱԿ ակտիվիստներին ոստիկանների վրա հարձակվելու մեջ:

Հետագայում Տիգրան Առաքելյանին կալանավորել են:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---